Ազգային Ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ելույթո ունենալով ընդդիմության հանրահավաքում, հայտարարել է,թ ե բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտահոգված են երկրում օրինականություն հաստատելու անհրաժեշտությամբ, պետք է առանց նախապայմանների միանան «նախագահական ընտրությունների Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի դե-յուրե ամրագրման» շարժմանը: Նրա խոսքով, դա անհրաժեշտ է անել առանց նախապայմանների, քանի որ «սեփական ժողովրդի առջեւ նախապայմաններ չեն դնում»:
«Կրկին փետրվար է, եւ կրկին մենք այստեղ ենք: Դա խոսում է այն մասին, որ թեեւ իշխանությունների ջանքերին, ժողովուրդը չի կոտրվել: Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, փետրվարի 18-ին ժողովուրդն ընտրեց իր նախագահին: Սերժ Սարգսյանը փորձեց ժողովրդին պարտադրել ընտրությունների իր տեսլականը, ինչը ենթադրում է, որ ընդդիմությունը միայն ֆոն է իշխանությունների վերարտադրման համար: Սակայն, գալով ընտրատեղամասեր, ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց` 30 վայրկյանի հեղափոխությունը: Այսօր մենք նաեւ պետք է հիշենք 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերին: Եւ ամբողջ ձայնով հայտարարել, որ մենք այլեւս թույլ չենք տա մեզ սպանել մեր մայրաքաղաքում»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, հետագա բոլոր քայլերը պետք է մշակվեն Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի կողմից եւ դա մեծ պատասխանատվություն է: Փաշինյանի Հովհաննիսյանի թիմին իմաստնություն եւ վճռականություն մաղթեց` ժողովրդի հաղթանակին հասնելու գործում:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց Փաշինյանին` հայտարարելով, թե խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի մասին չէ, այլ հայ ժողովրդի թիմի, որի անդամ է նաեւ Փաշինյանը:











