Google-ն ընտրում է Glass ակնոցները փորձարկողների: Ցանակցողները պետք է բնակվեն ԱՄՆ տարածքում, լինեն տասնյոթ տարեկանից բարձր եւ պատրաստ լինեն մեկուկես հազար դոլարով ձեռք բերել ակնոցները:
Հավակնորդները պետք է կարճ պատմություն գրեն «Ինչ կանեի, եթե ունենայի ակնոցներ» թեմայով եւ տեղադրել «թվիթերում» կամ Google+ սոցցանցում: Հայտերն ընդունվում են մինչեւ փետրվարի 27-ը:
Google-ի ակնոցները հագեցած են փոքր թափանցիկ էկրաններով: Դրանք կոչվում են «լրացուցիչ իրականության ակնոցներ», գործում են Android համակարգով եւ համացանց մուտք ունենալու համար օգտագործում են սմարթֆոն կամ պլանշետ:











