Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 25-ին հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթող ճանաչեց գործող նախագահ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանին:

Ըստ ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 528 հազար 50,

Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 1 մլն 521 հազար 489,

ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 2 մլն 579 հազար,

ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 57 հազար 779,

Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 հազար 976:

Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը`

Բագրատյան Հրանտ` 31 հազար 643 (2,15%),

Հայրիկյան Պարույր` 18 հազար 96 (1,23%),

Հովհաննիսյան Րաֆֆի` 539 հազար 693 (36,74%),

Ղուկասյան Անդրիաս` 8 հազար 329 (0,57%),

Մելիքյան Արման` 3 հազար 520 (0,24%),

Սարգսյան Սերժ` 861 հազար 373 (58,64%),

Սեդրակյան Վարդան` 6 հազար 210 (0,42%),

Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը եղել է 1 մլն 519 հազար 651, անճշտությունների գումարային չափը եղել է 702:

Նշենք, որ մինչ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակում էր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, մի քանի հարյուր ցուցարարներ ԿԸՀ-ի դիմաց վանկարկում էին «ամոթ, ամոթ»: