Եգիպտական Լուքսոր նահանգի իշխանություններն արգելել են օդապարիկներով թռիչքները ասյօր` փետրվարի 26-ի առավոտյան տեղի ունեցած աղետից հետո: Այդ մասին հայտարարել է Լուքսորի նահանգապետ Էզզատ Սաադը: Չի հաղորդվում, թե որքան է գործելու արգելքը:
Վերջին տվյալներով, միջադեպի արդյունքում զոհվել են 18 օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնք գտնվել են օդապարիկում: Զոհերի մեջ եղել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի քաղաքացիներ, նաեւ հոնգկոնգի 9 բնակիչներ, հայտնում է Lenta.ru-ն:
Փրկվել է միայն երկու բրիտանացի զբոսաշրջիկ եւ մեկ եգիպտացի: Նրանց տեղափոխել են տեղցական հիվանդանոցներ` տարբեր աստիճանի վնասվածքներով: Եգիպտացու բախտը բերել է, քանի որ նա 10-15 մետր բարձրությունից ցած է նետվել նախքան բախումը:
Օդապարիկն ընկել է մոտ 300 մետր բարձրությունից` Լուքսորից ոչ հեռու: Վթարի պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել: Օդապարիկն ընկել է շաքարեղեգի դաշտում:











