Alcatel ընկերությունը MWC 2013 շրջանակներում ներկայացրել է One Touch Idol X հզոր սմարթֆոնը, որն ունի ֆլագմանյան ցուցանիշներ: Ստենդում նրանց ներկայացուցիչների խոսքով` մոդելը վաճառքի կհանվի միայն սեպտեմբերի վերջին կամ նույնիսկ հոկտեմբերին:
Այդուհանդերձ, հեռախոսը չի հնանա, նշում է Mobiltelefon.ru-ն, քանի որ նրա յուրահատկություններն արդիական կլինեն նաեւ տարեվերջին` 13 մեգապիքսելանոց տեսախցիկ, 2000 մաչ ծավալով մարտկոցով, 1,2 ԳԳց MT6589 պրոցեսոր, 2 ԳԲ ՕԶՈՒ, 16 ԳԲ ՊԶՈՒ, կորպուսը շատ բարակ է (7,2 մմ):











