Չելյաբինսկի մարզի բնակիչները կարող են պարծենալ ոչ միայն երկնաքարի բեկորներով, այլեւ նրանով, որ հայտնաբերել են աշխարհի ամենաառեղծվածային եւ սարսափելի արարածին` չուպակաբրային: Վերին Ուֆալեյայի բնակիչները գերեզմանում գտել են ատամնավոր կենդանիների միանգամից երկու տարօրինակ դիակ:
Գերեզմանափորները որոշել են, որ դրանք չուպակաբրայի ձագեր են: Տղամարդկանցից մեկը գտածոն տուն է տարել, նա դիակները պահում է իր տան բակում եւ ցույց տալիս ծանոթներին: Հետաքրքիր է, որ դեռ ոչ ոք չուպակաբրայից բացի այլ վարկած չի նշել, գրում է հրատարակչությունը:
«Նովի ռեգիոնի» թղթակիցները գազանիկների լուսանկարներն ուղարկել են կենսաբաններին, սակայն պատասխան դեռ չեն ստացել:
Մինչդեռ չուպակաբրայի մասին լուրերն ավելանում են: Սոսնովսկի շրջանի բնակիչները պնդում են, որ մի քանի շաբաթ առաջ գիշերը սատկել է 20 ճագար. ինչ-որ մեկը խմել է նրանց արյունը:
Politsib.ru-ն գրում է, որ 2010թ. աշնանը Ալթայի երկրամասի Անույսկ գյուղում տարօրինակ արարածը նույպես ոչնչացնում էր ճագարներին: Տեղի բնակիչները վճռել էին, որ դա չուպակաբրա է եղել:











