Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ավարտել է իր վերջին համընդհանուր աուդիենցիան Վատիկանում, լատիներեն աղոթքով, տասնյակ հազարավոր հավատացյալներ պատրիարքին ճանապարհել են բուռն ծափահարություններով, երբ նա լքում էր Սուրբ Պետրոսի հրապարակը «պապամոբիլով»:

Աղոթքի սկզբում Բենեդիկտոս 16-րդն ողջունել է 11 լեզուներով` չհաշված իտալերենը, ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով, իսպաներենով, պորտուգալերենով, լեհերենով, արաբերենով, խորվաթերենով, չեխերենով, սլովակերենով եւ ռումիներենով:

Աուդիենցիայի ավարտից հետո պապը Կլիմենտի սրահում կընդունի Սլովակիայի նախագահին, Սան-Մարինո պետության երկու կապիտան-ռեգենտներին, Անդորրայի համաիշխանին, եւ Բավարիայի վարչապետին:

Նախնական գնահատականներով, Սուրբ Պետրոսի հրապարակում մոտ 200 հազար մարդ էր հավաքվել: Վաղը Հռոմի պաը հրաժարվելու է Սուրբ Աթոռից: Դրանից հետո նա դառնալու է պատվավոր պատրիարք: Վաղը շվեյցարացի գվարդիականները լքելու են Հռոմի մոտ գտնվող ամառային նստավայրը, որը լինելու է Բենեդիկտոս16-րդի կացարանը: