Խորվաթ հեռուստահաղորդավարուհի Զլատա Մուկն ուշագնաց է եղել ազգային ալիքներից մեկի եթերում «Դպրոցական ժամ» հաղորդման եթերի ձայնագրման ժամանակ:

Երիտասարդ կինը աշխույժ սկսել է կարդալ ողջույնի տեքստը, սակայն չի հասցրել ավարտել: Նա դանդաղ կորցրել է գիտակցությունը եւ մեջքի վրա ընկել է դեկորացիաների վրա: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ինչպես հայտնում է Lifenews-ը, Զլատայի ուշագնացության պատճառը եղել է նրա երեք ամսական հղիությունը: