«Երբեք նման հյուրանոցներ չի կառուցեք» անվանումը կրող տեսանյութը մեկ շաբաթում YouTube-ում մոտ մեկ մլն դիտում է ունեցել:
Հյուրանոցի համարում բնակվող քաղաքացին ցանկացել է մեկ վայրկյանով դուրս գալ միջանցք, որպեսզի այնտեղ թողնի կեղտոտ սկուտեղը: Մտածելով, որ մի քանի վայրկյանում իրեն ոչ ոք չի տեսնի, նա միջանցք է դուրս եկել բոլորովին մերկ, սակայն այդ պահին համարի դուռը փակվել է:
Որոշ ժամանակ նա փորձել է բացել դուռը, հետո որոշել է իջնել առաջին հարկ` մարմնի ինտիմ մասերը ծածկելով ափսեներով: Վերելակում, նրա չար բախտից եղել են մի կին` երեխայի հետ, ովքեր շոկի մեջ են ընկել մերկ մարդու տեսնելով:
Ի վերջո, նա հասել է Reseption-ի մոտ, սակայն այնտեղի աշխատակիցը բացարձակապես ուշադրություն չդարձնելով տղամարդու մերկ վիճակին, նրանից փաստաթղթեր է պահանջել, որպեսզի համարի նոր բանալի տա:











