Վենսուելայի մայրաքաղաք Կարակասում հրաժեշտ են տալիս երկրի առաջնորդ Ուգո Չավեսին: Չավեսի դագաղի մոտ պատվո պահակություն է սահմանված, զինվորները կրում են Վենեսուելայի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի ժամանակաշրջանի համազգեստ:Իրենց առաջնորդին հրաժեշտ տալու եկած մարդկանց հերթը ձգվել է 3 կմ:
Նրա դագաղի մոտով անցել է արդեն ավելի քան 2 մլն վենեսուելացի, որոնցից շատերն արտասվել են:Դեպի Ռազմական ակադեմիայի մուտքը տանող կարմիր գորգի երկու կողմերում տեղադրված են տարբեր երկրների դրոշներ: Ակադեմիա են ժամանել Կլումբիայի, Չիլիի, Իրանի նախագահները: Շատ վենեսուելացիներ Կարակասի փողոցներում իրենց ձեռքերին են պահում Բոլիվարական հանրապետության Սահմանդրության օրինակները, որոնք ընդունվել էին Չավեսի նախաձեռնությամբ: Մարդիկ վանկարկում են` «Ուիգո Չավեսը Լատինական Ամերիկայի սիրտն է»:
Կոլումբիայի առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:Հուղարկավորության արարողությանն ակնկալվում է 30 երկրների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցություն: Չավեսի հրաժեշտի արարողությունը քաղաքացիների համար կտեւի եւս 7 օր:Վենեսուելայի իշխանությունները նախօրեին որոշում են կայացրել նախագահի մարմինը զմռսելու եւ պատմառազմական թանգարնաում պահելու վերաբերյալ:











