«Սենսացիաների որսորդները» տեսանկարահանել են Միչիգանի ճանապարհներին անցկացվող Hyundai Genesis նոր սեդանի փորձարկումները, որը պաշտոնապես պետք է ներկայացվի 2013-ի վերջին:

Ֆոտոլրագրողներին հաջողվել է ոչ միայն լուսանկարեն Hyundai Genesis-ի արտաքին տեսքը, որը հագեցած է տարվա սկզբին Դեթրոյթում քար-շոուում ներկայացված HCD-14 Genesis Concept-ի մոտիվներով, այլեւ դիտել նոր մոդելի ներսը:

Մոդելի սրահի ճարտարապետությունը շատ բանով կրկնում է Hyundai Equus սեդանի ինտերիերի ոճը: Նոր Genesis-ն ստացել է բազմաֆունկցիոնալ անիվներ, շքեղ կենտրոնական կոնսոլ համակարգ:

Hyundai Genesis-ի պրեմիերան տեղի կունենա մինչեւ այս տավա վերջ: