Բելգիական «I. R. I. S.» ընկերությունը ներկայացրել է անլար «IRIScan» մկնիկը, որը պորտատիվ սքաների գործառույթ է կատարում:  Դա ակտիվացնելու համար հարկավոր է միայն սեղմել մկնիկի ձախ մասի կոճակը: «IRIScan»-ը կարժենա 79 դոլար:

Եթե մկնիկի ձախ կոճակը սեղմած` օգտագործողն անցնի փաստաթղթի էջի վրայով, ապա համակարգչի էկրանի վրա կերեւա պատկերի արտացոլումը: «RIScan»-ը ավելի քան 130 լեզու է «հասկանում»: Սրա շնորհիվ ստացված ֆայլը հնարավոր է անմիջապես ուղարկել  Word-ով կամ Excel-ով, խմբագրել եւ պահել այն, հաղորդում է  «РБК daily»-ին: