Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հարնահավաքը կկայանա հաջորդ ուրբաթ՝ մարտի 29-ին, որն ըստ Րաֆֆի Հովհաննիսյանը համարել է վճռական: Այսօր երկրորդ անգամ հանդես գալով հանրահավաքում, նա հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ապրիլի 9-ին (նախագահի երդմնակալության օրը) Ազատության հրապարակում զանգվածային հավաք անցկացնելու Նիկոլ Փաշինյանի իրազեկումը:

Հովհաննիսյանի խոսքով՝ կախված քաղաքական գործընթացների ընթացքից, ընդդիմության քայլերի որակից եւ ակցիայի մասնակիցների թվից, մոտ օրերս որոշում կկայացվի, թե որտեղ անցկացնել «ազատ Հայաստանի երդմնակալությունը»՝ Ազատությա՞ն հրապարակում, թե՞ Հանրապետության հրապարակում:

Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտնեց, որ ընդդիմադիր «Բարեւ, Երեւան» դաշինքի թեկնածուները կներկայացվեն ապրիլի 5-ին հանրահավաքում: Միաժամանակ, նա հայտարարեց, որ դա միակ ոչ կուսակցական ցուցակն է:

«Ես բոլոր մրցակիցներին հաջողություն եմ ցանկանում, սակայն նրանցից ոչ մեկը չի կարող մրցակցել ժողովրդի հետ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ համարելով, որ հենց «Բարեւ, Երեւան» դաշինքն է արտահայտում բնակչության լայն շրջանակների կամքն ու ձգտումները:

Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց արցախյան պատերազմի մասնակիցների մի քանի խմբերին՝ իրեն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել մարտի 10-ից: