«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակին կպատասխանի վաղը` մարտի 26-ին, գրավոր ընթացակարգով: Այդ մասին Հովհաննիսյանն ասել է Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի հերթական նիստին:
«Գիտեք, որ լրատվամիջոցներում արտատպվեց պարոն Սարգսյանի նամակն` ինձ ուղղված, որը ես մի քանի ժամ առաջ ստացա։ Վաղը ես գրավոր կպատասխանեմ պարոն Սարգսյանին»,- նշել է Հովհաննիսյանը եւ հավելել, որ հաջորդ օրը` մարտի 27-ին մամուլի ասուլիս է տալու Ազատության հրապարակում:
Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե վաղը ասուլիս կտա եւ բոլոր հարցերին կպատասխանի «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգության» առաջնորդը նաեւ շատ է ափսոսում, որ չի կարող մասնակցել Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպմանը: Նա իր կողմնակիցներին կոչ արեց գնալ մարզադաշտ եւ երկրպագել հայ ֆուտբոլիստներին, իսկ ինքը պատրաստվում է խաղը դիմել Ազատության հրապարակում տեղադրված մեծ էկրանից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











