Dragon մասնավոր բեռնատար տիեզերանավը անջատվել է միջազգային տիեզերակայանից: Canadarm2 մանիպուլյատորի օգնությամբ SpaceX ընկերության սարքը հաջողությամբ բաժանվել է Harmony մոդուլից:
Երեւանի ժամանակով ժամը 20:42-ին Dragon-ը կմիացնի շարժիչները Երկրի մթնոլորտ մտնելու համար, հայտնում է Lenta.ru-ն: Նախատեսվում է, որ ժամը 21:34-ին նավը վայրէջք կկատարի Կալիֆոռնիայի ափերից ոչ հեռու: Ապա մոտ 30 ժամ տիեզերանավը կքարշավկի դեպի ափ: Բեռնանավը Երկիր կվերադառնա 1210 կգ օգտակար բեռով:
Dragon-ի վերադարձը Երկիր նախատեսված էր մարտի 25-ին եւ հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով:
Dragon տիեզերանավի մեկնարկը կայացել է Կանավերալ հրվանդանից մարտի 1-ին: Բեռնանավը Միջազգային տիեզերակայան էր տարել 575 կգ օգտակար բեռ` ներառյալ ուտելիք եւ նյութեր հետազոտությունների համար: Սա SpaceX ընկերության մասնավոր տիեզերանավի երկրորդ թռիչքն էր, առաջինը կայացել էր 2012թ. հոկտեմբերին:











