Ռուսաստանի Վոլժսկի քաղաքում 29-ամյա ինքնասպանի մահը պատահաբար արձանագրել է տեսադիտման համակարգը:
Չնայած նրան, որ ամեն ինչ տեղի է ունեցել գիշերը, տան մոտ կայանած մեքենայի տեսագրիչը տղամարդու անկում է նկարել, նաեւ գետնին զարկվելու ձայները: Տղամարդը տեղում մահացել է:
Նախնական վարկածով, տղամարդը բարձրացել է վերջին եւ նախավերջին հարկերի միջեւ ընկած միջանցք, որտեղ բաց պատուհան է եղել, այնտեղից էլ ցած է նետվել: Զոհվածի հարազատները չեն կարողանում նշել, թե որոնք են նրա քայլի դրդապատճառները: Հայտնի է, որ նախկինում եւս նա ինքնասպանության փորձ էր արել:











