Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում սեւ ինկասատորների ձերբակալության հատուկ գործողությունը գանգսթերական մարտաֆիլմ է հիշեցրել:
Օրվա կեսին օդանավակայանի բեռնային տերմինալից կրակոցներ եւ բղավոցներ են հնչել: Կրակել են հատուկ նշանակության ջոկատի չորս ծառայողներ, միկրոավտոբուսի անիվներին, որն արդյունքում կանգնեցրել են: Երբ գումարով բեռնված մեքենան կանգ է առել, սրահում գտնվող անձանցից մեկը փորձել է փախչել, բայց նրան բռնել են:
Հատուկ ծառայությունների գործողությունները գրեթե մեկ ժամ կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքը:
Ինչպես հայտնում է Lifenews-ը, սեւ ինկասատորների ավազակախմբի 20 մասնակիցների մոտից հարյուր միլիոնավոր ռուբլի գումար են առգրավել եւ զենք: Գործողության արդյունքում ավելի քան 15 խուզարկություն է կատարվել, հայտնաբերվել է 350 կգ կանխիկ գումար` 600 միլիոն ռուբլի չափով, նաեւ 12 միավոր հրազեն: ՆԳՆ-ի տվյալներով, ապօրինի գոմարների լվացման գործողությունն ավազակախումբն իրականացրել է մի քանի փուլով: Մի մասն ուղարկել են կանխիկ, մյուս մասը մեկ օրով ստեղծված ընկերությունների միջոցով:











