Ամերիկացի գիտնականները ինժեներային մտքի իսկական գլուխգործոց են ստեղծել` հսկա ռոբոտ մեդուզա, որն իրական տեսք ունի, հաղորդում է Skynews-ը:
Մեդուզան ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ֆիանանսավորվող ծրագրի մաս է: Մեդուզան ինքնուրույն էներգիա է արտադրում, կարող է առանց վերալիցքավորման մի քանի ամիս լողալ: Արհեստական հրաշքը պատված է սիլիկոնե շերտով, որը նրան իրականի տեսք է հաղորդում, նրա տրամագիծը մոտ 150 սմ է:
Ինժեներային հրաշքը նախատեսված է ռազմական հետապնդման, ծովի ջրի վիճակի նկատմամբ վերահսկողության, աղտոտված ջրի մաքրման համար:











