YouTube-ի նոր աստղ է դարձել Ջամփի անունով շունն Ավստրալիայից, որը կարողանում է կատարել շան համար անհավանական ավելի քան 20 հնարքներ: Իհարկե, նա տերն աշխարհի ամենավաստակառու վարժեցնողներից մեկն է:
Ջամփին կատարում է ավելի քան 20 հնարք, որի մեջ մտնում են պտույտ իր վրայով, թռիչք երկարությամբ, ինքնագնացով եւ սքեյթ բորդով սահք: YouTube-ում նրա տեսանյութը դիտել է ավելի քան 120 հազար մարդ, հայտնում է «Ան online»-ը:
Սուպերշան տերը` Օմար ֆոն Մյուլերն, աշխարհի ամենավաստակաշատ վարժեցնողներից մեկն է: Նա մեծ պահանջարկ ունի կինոսրահներում եւ հայտնի է նրանով, որ «Արտիստը» ֆիլմի համար վարժեցրել է Ուգի անունով շանը:
YouTube-ի բաժանորդներից մեկը կատակով խոստովանել է, որ այդ շունն ավելի հագեցած կյանք ունի, քան՝ ինքը:











