Վանաձոր քաղաքի Երեւանյան փողոցի 4 շենքեր անորոշ ժամանակով զրկվել են ջրամատակարարումից՝ հարակից տարածքում կատարվող շինարարության պատճառով։ Այս մասին NEWS.am-ին ահազանգել է ընթերցող Մխիթար Սերոբյանը, ով տեղեկացրեց, որ Երեւանյան փողոցի 117, 119, 121, 123 շենքերը ջրազրկվել, քանի որ մոտոկայքում կառուցվող բնակիչների համար անհայտ շինության շինարարության արդյունքում կտրել են շենքերը ջրով սնուցող խողովակը։ «Վերոնշյալ շենքերում ջրամատակարարում կատարվում է 2 օրը մեկ անգամ։
Վաղ առավոտյան բնակիչները զանգահարել էին «Ջրմուղկոյուղի», որտեղից՝ ի պատասխան հնչող բողոքների, հայտնել են, որ բնակիչներին ջուր կուղարկեն հատուկ մեքենայով: Ժամը 15:40 սահմաններում մեքենան ժամանեց, սակայն ջուրը սահմանափակ էր: Պարզվեց բնակիչները զրկված կլինեն ջրից եւս մի քանի օր»,- նշել է ընթերցողը:
Նա տեղեկացնում է, որ ջրամատակարարումը դադարեցրել են ապրիլի 1-ից։














