ՀԱՀ-ում 26-ամյա անասնաբույժն իր «հաճախորդներին» ծանոթացրել է ընտանի կենդանու հետ, որոնք դարձել են անբաժան ընկերներ: Պորտ-էլիզաբեթ քաղաքում 26-ամյա Օր Լազմին երկար ժամանակ անասնաբույժ լինելով, ոչ միայն  իրականացրել է իր երազանքը, այլ նաեւ ընկերներ է դարձել բենգալյան վագրին եւ սպիտակ առյուծին իր անգլիական բուլդոգի հետ: Վերջերս աղջիկը դարձել է Հարավային Աֆրիկայի Seaview Lion այգու ղեկավարը, որտեղ այժմ բնակվում են 30 առյուծ, 10 վագր եւ 3 լեոպարդ, հայտնում է Lifenews.ru-ն:

Սովորաբար ազատ ժամերն աշխատավայրում անցկացնելով` Օրն իր Հուգո անունով շան թողել է տանը`մենակ: «Շան հետ բաժանումը ծանր էր ինձ համար, եւ ես որոշեցի նրան ինձ հետ աշխատավայր վերցնել: Բուլդոգն ուշադիր հետեւում էր, թե ինչպես եմ ես զբոսնում Այս անունով վագրի եւ Իգոր անունով առյուծի հետ եւ նրանց կերակրում»,- խոստովանել է Լանզին:

Տիրուհու խոսքով` նա ուրախ է եղել, երբ նկատել է որ իր սիրելիները կապի մեջ են մտել եւ սկսել են խաղալ միմյանց հետ: Աղջիկն ասել է, որ ինքն առաջին անգամ է ականատես եղել շան եւ վայրի կենդանիների ընկերանալու փաստին: Մի քանի ամիս անց կենդանիներն այնքան են սովորել միմյանց, որ բաժանումն ավելի ու ավելի տանջալի է դարձել: