Իտալական ոստիկանությունը սառեցված կարտոֆիլով բեռնատարի մեջ 15 մլն եվրո արժեքով հաշիշի խմբքանակ է հայտնաբերել:
Ապրիլի 6-ին պլանային ստուգման ժամանակ ֆինանսական ոստիկանության աշխատակիցները ուշադրություն են դարձրել օտար համարներո սառցարանին: Այն կայանված էր սպորտային ապրանքների խանութի մոտ, հայտնում է NTD հեռուստաալիքը:
Ավտոմեքենայի ստուգման ժամանակ կարտոֆիլի մեջ հաշիշով արկղեր են գտել, թմրանյութը փաթեթավորված էր վեց կգանոց փաթեթներով: Մեքենայի վարորդը Նիդեռլանդների քաղաքացի է եղել: Նա ձերբակալված է: Նախնական տեղեկություններով, հաշիշը նախատեսված էր Հռոմում վաճառելու համար:











