ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ սերնդի F-35B կործանիչը, որը թեստային փորձարկում է անցնում, առաջին անգամ ուղղահայաց վայրէջք է կատարել գիշերվա պայմաններում:

Պետնագոնի կողմից տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է օդանավն օդ բարձրանում, իսկ որոշ ժամանակ անց անտեսանելիորեն «կախվում է» օդում եւ ուղղահայաց վայրէջք կատարում:

Այս կործանիչները նախատեսված են ԱՄՆ խովային հետեւակի կորպուսի համար, հաղորդում է NEWSru.com-ը:

F-35-ը մշակել է Lockheed Martin ավիաշինարարական ընկերությունը եւ 5-րդ սերնդի երկրորդ ամերիկյան կործանիչն է: Մեկ օդանավ արտադրելու համար ԱՄՆ-ը ծախսվում է 137 հազար դոլար: