Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում բոլորին կոչ արեց միանալ Ազատության հրապարակում իրենց հանրահավաքին ժամը 18:00-ին, որպեսզի սկսեն Սահմանադրության առաջին հոդվածի՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իրագործմանն ուղղված գործողությունները: Հանրահավաքում չհնչեց, թե ինչ է հասկացվում այդ կոչի ներքո:
Ներկայումս հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը մասնակիորեն ի գիտություն է ընդունել «Ժառանգության» կողից երթ անցկացնելու իրազեկումը: Քաղաքի իշխանությունները անընդունելի են համարել երթի անցկացումը Հանրապետության հրապարակով, Գրիգոր Լուսավորիչի եւ Պրոշյանի փողոցներով, Բաղրամյանի պողոտայով, որտեղ գտնվում է նախագահի նստավայրն ու խորհրդարանի շենքը:
Դրա փոխարեն, քաղաքապետարանն առաջարկել է երթ անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











