Բողոք արտահայտող «Harlem Shake» պարը շարունակում է նվաճել մոլորակը: Այս անգամ բելգիական բանակի քսան զինվորներ ներքնաշորերով, պարային շարժումներ են կատարել հենց զորամասում:
Տեսանյութի հերոսներն իրենց բավականին տարօրինակ են պահում. կիսամերկ նրանք պարում են զենքերը ձեռքներին, շրջված պահարանն էլ որպես նավակ են օգտագործում եւ «նավարկում» հատակի վրա:
Տեսանյութը հասել է երկրի պաշտպանության նախարարություն: Գերատեսչության ներկայացուցիչները պատրաստվում են մանրամասն ուսումնասիրել հոլովակը եւ հայտնի չէ` զինվորներին որեւէ պատիժ կսպառնա, թե ոչ, հաղորդում է «Վեստին»:











