Ռուսատանի Նիժեգորոդսկի շրջանում, հիմքի փլվելու հետեւանքով հողի տակ են անցել երեք տուն։ Այսօր՝ ապրիլի 10-ի գիշերը, Բուտուրլինո գյուղում սողանք է տեղի ունեցել եւ 85 մետր տրամաչափով 10-մետրանոց փոս է առաջացել։ Հողի տակ է սահել երեք տուն. մեկը՝ ոչ բնակելի, մեկը՝ ամառանոցային, իսկ մյուսը՝ հացահատիկային պահեստ։

Ներկա պահին այդ տեղանքը շրջափակված է, շրջակա տների 33 բնակիչներ ժամանակավորապես տեղափոխվել են տեղի դպրոց, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նախնական տվյալներով, արտակարգ պատահարի արդյունքում տուժել է առնվազն 6 երեխա։ Նրանք կոտրվածքներ ու վնասվածքներ են ստացել։