Կանադական ջրարջը  նվաճել է YouTube-ը` իր ճարպկությամբ եւ խիզախությամբ, գրում է  «The Star» պարբերականը:

Բնակիչներից մեկը պատուհանից անհավանական տեսարանի է ականատես եղել: Ջրարջը ճոպանների վրայով անցել է մարդու նման. «Ես տրորեցի աչքերս` կարծելով, թե հալյուցինացիա է»,-պատմել է Մեյվիս Նայթը` նշելով, որ որոշել է տեսանկարահանել, «քանի որ եթե պատմեի ամուսնուս` չէր հավատա»:

Կինն ասել է, որ ջրարջի հետ «վաղուց է ծանոթ»: Կենդանին արդեն մի քանի տարի փորում է նրա մարգերն ու տրորում բույսերը, սակայն դա նրան չի զայրացնում: Գրեթե մեկ շաբաթվա ընթացում «YouTube»-ում տեսանյութը մոտ 200 հազար դիտում է  արձանագրել, գրում է   NEWSru.com-ը: