Ամերիկացի հայտնի իլյուզիոնիստ Ռիչ Ֆերգյուսոնն ամենախորամանկ եւ վախեցնող զվարճախաղն է իրականացրել: Նա «վերածվել է» աթոռի եւ մահու չափ վախեցչել Կալիֆոռնիայի սրճարաններից մեկի այցելուներին:
Իր զվարճախաղի համար նա ընտրել է Սան Լուիս Օբիսպո քաղաքում գտնվող հարմարավետ «Kreuzberg» հաստատութունը: Հագնելով բարձերից կարված աթոռի «հագուստ», Ֆերգյուսոնը նստել է իսկական աթոռի վրա եւ ձուլվել կահույքին:
Հնեց զոհը տեղավորվել է «աթոռին», Ֆերգյուսեն-աթոռը բռնել է նրան եւ պահանջել, որ այցելուն դադարեցնի խուլիգանություն ու անմիջապես իջնի իր վրայից: Շոկի մեջ հայտնված ամերիկացիները հիմնականում խուճապահար հեռացել են, հաղորդում է «The NY Daily News»-ը:
Նրանց մի մասն էլ սրճարան է հրավիրել իր բարեկամներին եւ ընկերներին ու առաջարկել նստել հաստատության «ամենահարմար» աթոռին:











