Թեքսասում ավտոբուս է շրջվել. Ավտովթարը տեղի է ունեցել Դալլասի արվարձան Իրվինգ քաղաքի մայրուղու վրա: Երթեւեկությունն այդ հատվածով դադարեցվել է, դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
NBC հեռուստատալիքը սկզբում հաղորդել է, որ ավտոբուսի սրահում փակված է մնացել 40 մարդ: Ավելի ուշ հեռուստաալիքը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, առնվազն 30-ը՝ վիրավորվել:











