Ուկրաինացի գործարար եւ քաղաքական գործիչ, անարխիստների միության ղեկավար Վադիմ Չոռնին հրապարակավ պարգեւ է խոստացել իր վրա հարձակման պատվիրատուին եւ կատարողին ծեծի ենթարկելու կամ սպանելու համար: Համացանցում հրապարակված տեսաուղերձում նա պարգեւ է խոստանում իր վրա հարձակվողների դիակների համար:

«Քառորդ միլինոը, որը ես խոստացել եմ, բավական է , որ բոլորը որս սկսեն քո նկատմամբ: Նայիր շուրջդ  եւ մտածիր` քո ծանոթներից քանիսը քեզ կմատնեն քառորդ միլիոնով»,-ասել է նա իր տեսաուղերձում:

«Life News»-ին տված հարցազրույցում գործարարը հաստատել է, որ  10 հազար դոլար է առաջարկում իր  վրա հարձակվողին հայտնաբերելու համար, 20 հազ.` «եթե հայտնաբերման պահին օբյեկտը վնասվածք ստանա»,  եւ 30 հազ. դոլար,  եթե նա ոչնչացվի: Ընդ որում, նա չի վախենում հրապարակային «պատվերի»  համար քրեական հետապնդումից:

Չոռնիի նկատմամբ մահափորձն իրականացվել էր ապրիլի 4-ին, Օդեսայում: Նրան ծեծի էին ենթարկել երկաթե ձողով: Մի շարք վնասվածքներով նա տեղափոխվել էր հիվանդանոց: