Նիդերլանդներում 10 տարվա վերակառուցումից հետո կրկին բացվել է Պետական թանգարանը` Rijksmuseum-ը: Տոնական արարողությանը մասնակցել է թագուհի Բեաթրիքսը, ով ելույթից հետո պտտել է ոսկե բանալին:

Վերակառուցումից հետո ութ հազար ցուցանմուշներից միայն մեկն է զբաղեցրել իր նախկին տեղը` Ռեմբրանդտի «Գիշերային դիտորդը», որը զբաղեցրել է գլխավոր տեղը: Ակնկալվում է, որ թանգարանի աշխատանքային առաջին օրն այնտեղ կայցելեն 30 հազար մարդ: Ընդ որում, մինչեւ բացվելը վաճառված տոմսերի թիվը հասել է 75 հազարի, հաղորդում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Ռեյկսմյուզեումը փակվել էր 2003 թվականին, ասբեստի սալիկների պատճառով, որոնք լուրջ վտանգ էին ներկայացնում առողջության համար: 10 տարվա ընթացքում վերակառուցման համար ծախսվել է 491 միլիոն դոլար:

Պետական թանգարանն Ամստերդամի համար հանդիսանում է զբոսարջիկների այցելության գլխավոր գրավականներից մեկը: Այն հիմնադրվել է 1808 թվականին, Նապոլեոն Առաջինի եղբայր, Հոլանդիայի թագավոր Լուի Բոնապարտի կողմից: Թանգարանի գեղարվեստական աշխատանքների մեծ մասը կազմում են Հոլանդիայի 15-19-րդ դարի վարպետների գործերը, մասնավորապես` Ռեմբրանդտի, Յան Սթենի, Յան Վերմեերի եւ այլոց: