Սկանդալային «FEMEN» շարժման ակտիվիստուհիները մերկացել են  պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի առջեւ: Աղջիկները հայտնվել են լրատվամիջոցներրի ներկայացուցիչների համար նախատեսված շնորհանդեսի վայրում եւ հանկարծակի մերկացել այն ժամանակ, երբ նախագահը դուրս է եկել լրագրողների հետ հանդիպման:

Ակտիվստուհիների մարմիններ վրա եղել է «Որտե՞ղ է Ամինան» գրությունը: Դրանով նրանք Մարզուկիին ցանկացել են հիշեցնել թունիսցի ուսանողուհի Ամինա Թայլերի մասին, ով սադրիչ կարգախոսներով կիսամերկ նկարներ էր տեղադրել համացանցում եւ դրա համար ենթարկվել ճնշումների:

Անվտանգության աշխատակիցներն ակտիվիստուհիներն արագ դուրս են բերել դահլիճից, հաղորդում է  «НТВ»-ն: