Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի երկշաբաթյա բացակայությունը հրապարակային միջոցառումներին ավարտվեց, ապրիլի 1-ից հետո առաջին անգամ նա հայտնվել է մարդկանց առջեւ: Կիմ Իր Սենի ծննդյան 101-րդ տարելիցին նա ուղեւորվել է Կիմսուսանյան պալատ եւ եղել պապի աճյունով սրահով: Կիմ Չեն Ընը հարգել է նաեւ հոր` Կիմ Չեն Իրի հիշատակը:
Նա ծաղիկներ է դրել երկու գեներալիսիմուսների քանդակների առջեւ, հաղորդում է «Վեստի.ru»-ն: Կիմ Չեն Ընին ուղեկցել են հյուսիսկորեական զինվորական եւ քաղաքական իշխանության ներկայացուցիչները:
Կիմ Իր Սենի ծննդյան օրը կամ Արեւի օրը Հյուսիսային Կորեայի գլխավոր տոնն է: Այդ օրը մարդիկ զանգվածային ուխտագնացություն են իրականացնում ԿԺԴՀ հիմնադրի ծննդավայր:
Հարավային Կորեայի բնակիչներն էլ պատրաստվում են վատթարագույնին, սպասվում է, որ Փհենյանը կարող է հասցնել վաղուց խոստացած «դաժան հարվածը»:











