Խարկովում տեղի է ունեցել ճագարների վազքի առաջին մրցույթը, որտեղ 10 մետրանոց տարածությունը հաղթահարելու մրցույթին մասնակցել է 6 ճագար:

Ինչպես հաղորդում է 057.ua-ն, վազքի մասնակիցները, պարզվել է, բոլորովին փորձառու չեն, ուստի խոչընդոտների հաղթահարումը նրանց համար բավական բարդ է եղել:

Ճագարներին երկրպագել են ոչ միայն նրանց տերերը, այլեւ կենդանաբանական այգի այցելած քաղաքացիները: Արդյունքում հաղթել է «Բուբլիկ» անունով շիկահեր ճագարը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են էգ ճագարները, որոնց երկուսի անունն էլ Սոնյա է: Մրցույթի մյուս մասնակիցները պատվոգրերի եւ հյուրասիրության են արժանացել:

Ճագարների վազքի մրցույթը շատ տարածված է Եվրոպական երկրներում, որոնցից ամենահայտնին անցկացվում է Գերմանիայում: