Սուր զգացողությունների սիրահար Ալեքսանդր Փոլլին, ով հայտնի է մոլորակի տարբեր հատվածներում անհավատալի թռիչքներով, հերթական անհավանական հնարքն է կատարել: Նա 250 կմ/ժամ արագությամբ թռել է ժայռերի նեղ արանքով:

Նա թռել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Մոնսերատ լեռնային զանգվածի վրա կախված ուղղաթիռից: Փոլլին եղել է թռչունի թեւերի նմանվող հագուստով: Այդ հագուստի օգնությամբ կառավարելի թռիչքները դարձել են էքսրեմալ սպորտաձեւերից մեկը, հաղորդում է Vesti.ru-ն:

Ալեքսանդրին հաջողվել է իրագործել անհնարինը, մասնավորապես, հաշվարկել թռիչքի հետագիծն այնպես, որպեսզի անցնի ճայռերի նեղ արանքով, որը տեղացիներն անվանում են «Բեթմենի քարանձավ»:

Այդ թռիչքի տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում: