Այս օրերին լրանում է ամենախոշոր YouTube տեսահոսթինգի՝ առաջին տեսահոլովակը տեղադրելու ութ տարին։ Բրիտանական The Telegraph պարբերականի լրագրողները կազմել են այդ ընթացքում համացանցում հայտնված ամենահանրահայտ սյուժեները, գրում է Vesti.ru-ն։
Չարլին կրկին կծեց իմ մատը. ամենահայտնի ոչ երաժշտական տեսայութը YouTube-ի ողջ պատմության ընթացքում։ 2007 թվականի մայիսից այն դիտվել է ավելի քան 500 միլիոն անգամ։
Փռշտացող պանդան. 17 վայրկյան տեւող նյութը ճանաչվել է ամենահուզիչներից մեկը ողջ YouTube-ում։ 2006 թվականից ի վեր այն դիտվել է ավելի քան 160 միլիոն անգամ։
Ֆենտոնը Ռիչմոնդ այգում. Համացանցի իսկական հիթը։ 2011 թվականից ի վեր այն դիտվել է ավելի քան 8,5 միլիոն անգամ։
YouTube տեսահոսթինգը 2005 թվականի փետրվարին ստեղծել են PayPal ընկերության աշխատակիցներ Չադ Հերլին, Սթիվ Չենն ու Ջավեդ Քարիմը։ Առաջին հոլովակը բեռնվել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Ներկայումս յուրաքանչյուր րոպե YouTube-ում երկրի տարբեր կետերից բեռնվում է մոտ 60 ժամ նյութ։











