Բրիտանացի ուսուցիչներին «փորձարկում են» աշակերտների սեռական դաստիարակությանն ուղղված նոր ներածական դասընթացի ուսուցման համար:

Այդ դասընթացով փորձագետները տարիքային աստիճանակարգ են սահմանել դպրոցականների համար: Կրտսերներին պետք է պատմվի, թե որն է տղաների եւ աղջիկների տարբերությունը: Առավել մեծերին բացատրել, որ հայտնի անձանց մկաններն ու բարակ իրանը սովորական մարդկանց մոտ քիչ է հանդիպում: Իսկ 14 տարեկանների հետ արդեն կարելի է խոսել իրականության եւ պոռնոգրաֆիայի միջեւ տարբերության մասին:

Այս թեզիսն այն մասին է, որ ոչ բոլոր պոռնոգրաֆիան է վատ: Ծնողներն առանց այդ էլ վախեցած են հեռանկարից, որ իրենց երեխաներին դպրոցներում պատմելու են սեքսի եւ պոռնոգրաֆիայի մասին, իսկ նման մոտեցումը կարող է «կրակի հետ խաղ լինել», գրում է  պարբերականը, հայտնում է «The Telegraph»-ը:

Դատելով ամեն ինչից, քննադատներին տպավորել են հատկապես ուսուցողական նյութերը: Դրանց մեջ պոռնոմիֆերի մասին զվարճալի տեսանյութեր կան: Օրինակ, պատմվում է, թե ինչու տղամարդը չպետք է բարդույթավորվի իր առնանդամի չափերից, համամետություն է անցկացվում պոռնոաստղերի եւ իրական կյանքում հանդիպող  աղջիկների միջեւ եւ բացատրվում է, որ էկրանի վրա տեսածն ավելի լավ է իսկական ընկերուհու հետ չկիրառել:

Համեմատական վերլուծությունն ավարտվում է  հետեւյալ խոսքերով. «Սեքսը զիլ բան է: Պոռնոգրաֆիան նույնպես կարող է զիլ լինել: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ պոռնոյում ներկայացված սեքսը սկսում են կիրառել իրական կյանքում: Սակայն եթե դուք կարողանք տարբերել իրականությունն ու երեւակայականը,  ամենայն հավանականությամբ, ավելի մեծ բավականություն կստանաք թե մեկից, թե մյուսից»: