Ռիչի Թիմբլը զբաղվում է հսկայական «հիմար հեծանիվների» (Stoopidtall) նախագծմամբ եւ շրջում է դրանցով քաղաքում: Վերջերս նա Լոս Անջելեսում շրջել է իր 4-մետրանոց «հիմար հեծանիվով»:
4 մետրը դա խոշոր փղի կամ ոչ մեծ քոթեջի բարձրությունն է: Անցնելով Սենեգա պուրակով, Ռիչի Թիմբլը գլխին տեսախցիկ է ամրացրել եւ դուրս եկել զբոսանքի:
Տեսանյութի վերջում տղամարդն իջնում է իր «երկաթե նժույգից», ինչը թույլ է տալիս հանդիսատեսին կողքից տեսնել նրա ստեղծագործությունը: 4-մետրանոց հսկայի ստեղծման համար Թիմբլն աշխատել է ընդամենը 12 ժամ:











