Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը պաշտոնապես հրաժարվել է գահից, ապրիլի 30-ին` Թագուհու օրը նա ստորագրել է հրաժարականի ակտը: Այդկերպ, Նիդեռլանդների ղեկին կանգնել է նրա որդին` Վիլլեմ-Ալեքսանդերը, ով ինքնաբերաբար թագավոր է դարձել: Նոր թագուհին նրա կինն է` Մաքսիման: Վիլլեմ-Ալեքսանդերն առաջին տղամարդն է Նիդեռլանդների գահին վերջին 123 տարվա ընթացքում եւ դարձել է Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը. Նա 46 տարեկան է եւ երեք երեխա ունի:
Ակտի ստորագրումից հետո միապետական ընտանիքի երեք անդամները ողջունել են Դամ հրապարակում հավաքվածներին: Հեռացող թագուհուն հրաժեշտ տալու էին եկել մոտ 20 հազար մարդ, հասարակական կարգը պահպանում են 10 հազար ոստիկաններ, գրումէ Vesti.ru-ն:
Այնուհետ Բեատրիքսը, Վիլլեմ-Ալեքսանդերն ու մաքսիման կգնան Նյիվեկերեկ եկեղեցի, որտեղ Նիդեռլանդների նոր թագավորը կերդվի պաշտպանել Նիդեռլանդների Սահմանադրությունը:
75-ամյա Բեատրիքսը գահին բազմել էր 1980թ.:











