YouTube-ում նոր սրտաճմլիկ տեսանյութ է հայտնվել, որի գլխավոր հերոսը լացող գայլն է: Ուիլլի մականունով ընտանի կենդանին չի կարողանում հաշտվել իր տիրուհու տատիկի մահվան հետ եւ նրա գերեզմանի վրա պառկած` ծանր հեկեկում է:
Տեսանյութը համացանցում տարածել է Ուիլլիի տիրուհին եւ նրա վարժեցնողը` Սառա Վարլին: Այս գայլը բազմաթիվ մարդկանց սրտեր է գրավել եւ մասնակցում է վետերաններին օգնելու հաղորդմանը, ովքեր չեն կարողանում հարմարվել խաղաղ կյանքին:
Տեսանյութը, որը երկու օրվա ընթացքում 650 հազար դիտում է ունեցել, համացանցում հայտնվել է ապրիլի 14-ին: Հենց այդ օրն էր, որ Սառան ու Ուիլլին այցելել են վերջերս մահացած տատիկի գերեզմանին: Ի զարմանս բոլորի, գայլն ուղղակի մարդկային ձեւով ցույց է տվել, թե ինչքան է նա կարոտել իր տիրուհու տատիկին:
Ուիլլին պառկել է տապանաքարին եւ սկսել է բարձր հեկեկալ, գրում է «Վեստի.ռու»-ն:











