Նիդեռլանդների նոր թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը պալատի մոտ գտնվող Nieuwe Kerk եկեղեցում երդվել է: Հիշեցնենք, որ ասօր ավելի վաղ, նրա 75-ամյա մայրը` թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից:

Պետական հիմներգի կատարումից հետո միապետը դիմել է հյուրերին: Նա շնորհակալություն է հայտնել մորը` արդեն նախկին թագուհի Բեատրիքսին` նշելով, որ նա «պաշտպանել է Սահմանադրությամբ ամրագրված արժեքները»: Առաջին շարքերում նստած, լսելով որդու` իրեն ուղղված խոսքերը, Բեատրիքսը հազիվ է զսպել արցունքները, հայտնում է «Ռոսբալթ»-ը:

46- ամյա Վիլեմ-Ալեքսանդրը 1890 թվականին մահացած Վիլեմ 3-ից հետո Նիդեռլանդների գահին բազմած առաջին տղամարդն է: Այդ ժամանակվանից Նիդեռլանդներում թագավորել են միայն թագուհիներ: