Ինտերնետում հայտնվել է մրցումների տեսագրությունը, որոնց ընթացքում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընկել է ձիուց:

Դեպքը տեղի է ունեցել ազգային տոնի ժամանակ: Պետության ղեկավարը հաղթել մրցումներով, բայց եզրագիծը հատելուց հետո ձին սայթաքել է, եւ նախագահն ընկել է թամբից:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են տասնյակ սեւազգեստ մարդիկ վազում ընկածի մոտ: Բերդիմուհամեդովը մի քանի րոպե պառկած է  մնացել, նրան օգնություն է ցուցաբերել շտապօգնությունը, իսկ որոշ ժամանակ անց նախագահը հայտնվել է պարգեւատրման արարողությանը առանց տեսանելի վնասվածքների:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների ստիպել են ջնջել անկման տեսագրությունը, բայց այն հետո հայտնվել է ինտերնետում:

«Կոմերսանտի» փոխանցմամբ, Թուրքմենստանի նախագահը իր ախալցխյան Բերկարար ձիով հաղթել է 11 մլն դոլար շահումային ֆոնդով մրցումները: Ընդամենը մրցումներին մասնակցում էր յոթ ձի, որոնց տերերը խոշոր մուծումներ են արել: Իր շահումը Բերդիմուհամեդովը որոշել է ուղղել ձիաբուծության զարգացմանը: