Ամերիկյան Կանզաս նահանգում սաֆարի պարկում ուղեւորությունը մեծահասակների անզգուշության պատճառով քիչ էր մնացել ողբերգական ավարտ ունենա։ Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած այս պատմությունը համացանցում հայտնաբերել է ABC հեռուստաալիքը։
Ուղտը մոտեցել է ընտանիքի մեքենային, որտեղ փոքր երեխա է եղել։ Կենդանին շատ է դուր եկել աղջնակին եւ նա սկսել է նրան կերակրել։ Իսկ երբ կերը վերջացել է, ուղտը գլուխը մտցրել է մեքենայի պատուհանից ներս եւ փորձել «ծամել» երեխայի գլուխը, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Տեսահոլովակն ուշադիր նայելու դեպքում տպավորություն է ստեղծվում, որ այդպիսով կենդանին պարզապես իր համակրանքն է արտահայտել աղջկա հանդեպ, իսկ ընտանիքի հորն ուղտն առհասարակ սկսել է համբուրել։ Տեսանյութի հեղինակներն այն անվանել են «Bad Camel»։











