Սատուրնի ուղեծրում աշխատող «Քասինի» ապարատը գրանցել է Սատուրնի վրա տեղի ունեցած հզոր փոթորիկը: Երկու հազար կիլոմետր տրամագիծը գերազանցող վիթխարի հողմն առաջացել է մոլորակի հյուսիսային բեւեռում` առաջացնելով վեցանկյուն` էքսագոն:
Աստղագետները փոթորիկն անվանել են «կարմիր վարդ` խոտերի մեջ». կարմիր եւ կանաչ ամպերը իրենց դիրքի պատճառով տարբեր գույներ են ստացել` գազային հսկայի մթնոլորտում մեկը մյուսից բարձր է գտնվել:
Հետաքրքիր է, որ այդ փոթորիկը հայտնաբերել են դեռ 1980-ական թվականին «Վոյաջեր» ապարատի օգնությամբ: այդ ժամանակվանից նա չի փոխել իր դիրքը, ինչպես սովորաբար վարվում են նրա երկրային «ազգակիցները», հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Սատուրնի փոթորիկն Արեգակնային համակարգում ամենաուժեղը չէ: Յուպիտերի հայտնի Մեծ կարմիր հետքը 20 անգամ ավելի լայն է եւ հասնում է մինչեւ 40 հազար կիլոմետր դիամետրի:











