IBM Research-ում ստեղծել են աշխարհի ամենափոքր անիմացիան` շարժելով ածխածնի առանձին ատոմները պղնձե հարթակի վրա սքանավորող թունելային մանրադիտակի միջոցով: «Տղան եւ իր ատոմը» ֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ֆիլմը բաղկացած է 242 կադրերից, որում ներկա են մոտ 10 հազար ատոմներ:

Lifenews-ի փոխանցմամբ, սյուժեն հիմնված է փոքրիկ տղայի խաղի վրա: «Մենք ցանկանում էինք ցույց տալ ուրախ, պարող երեխայի, ով գնդակ է  նետում եւ թռչկոտում բատուտի վրա»,- ասել են ստեղծողները:

Ֆիլմը տեղեկատվության մագնիսային կրիչների ստեղծմամբ զբաղվող ճարտարագետների աշխատանքի հավելյալ արդյունքն է: