Ամստերդամում յոթ ամիս տեւած վերանորոգումից հետո վերաբացվել է վան Գոգի թանգարանը, հայտնում է թանգարանի կայքը:

Այս ընթացքում հավաքածուի մի մասը ցուցադրվում էր «Ամսթելի Էրմիտաժում»: Վերանորոգվել է ավելի քան 2 հազար քմ մանրահատակ, 11 հազար քմ պատեր ու 4 հազար քմ առաստաղ, հայտնում է Utro.ru-ն: Վերաբացված թանգարանի սրահներում կտավների համար հատուկ միկրոկլիմա է ստեղծվել: Առաջին ցուցադրությունը կոչվում է «Վան Գոգը աշխատանքի պահին»: Ներկայացված են հայտնի նկարչի ավելի քան 200 կտավներ, նկարներ եւ նամակներ: