Lenovo ընկերությունը ներկայացրել է նոր նոթբուք` ThinkPad S431 անվանումով: Նորույթը օպտիմալացվել է Windows 8 օպերացիոն համակարգի համար, լիակատար համատեղության համար դիսպլեյը սենսորային է դարձել:

Էկրանը կարելի է ծալել 180 աստիճանով, դրա անկյունագիծը կազմում է 14 դյույմ: Նոբուքը բավական կոմպակտ է: Դրա վրա դրվելու է Intel Core երրորդ սերնդի պրոցեսոր, նաեւ 8 Գբ օպերացիոն հիշողություն: Տվյալների պահման համար նախատեսված է 500 Գբ  տարածք, գրում է Ferra.ru-ն:

Նոթբուքի վրա կա USB 3.0 երկու պորտ: Նորույթը վաճառքի կհանվի հունիսին, գինը լինելու է 699 դոլար: