Բեռլինում մայիսմեկյան երթերն ավարտվել են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներով։ Բողոքի երթին մասնակցում էր մոտ 9 հազար մարդ։ Ցույցը կազմակերպել էին ձախ ուժերը։ Մասնակիցներից շատերը դիմակներով թաքցնում էին դեմքը։

Մութն ընկնելուց հետո իրավապահների եւ ցուցարարների միջեւ լարվածությունը  սրվել է։ Վերջիններս սկսել են շշեր, քարեր եւ հրատեխնիկական նյութեր նետել իրավապահների վրա, կոտրել են ցուցափեղկեր, վնասել են մի քանի մեքենա։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել, փոխանցում է «ԱիՖ»-ը։

Բեռլինի Շյոնեվայդե թաղամասում բախումներ են գրանցվել նաեւ ոստիկանության եւ Գերմանիայի աջ ծայրահեղական Ազգային-դեմոկրատական կուսակցության անդամների միջեւ։ Երթի մասնակիցների շարքեր ներուժելու փորձ կատարող ձախ ռադիկալների նկատմամբ եւս հատուկ միջոցներ են կիրառվել։

Համբուրգում եւս ցույցերն ուղեկցվել են բախումներով; Մի քանի ոստիկաններ տուժել են; Ութ մարդ ձերբակալվել է։ Ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառվել։

Բեռլինում կարգուկանոնը հսկում էր 7 հազար ոստիկան Համբուրգում՝ 1,6 հազար։