Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրող PepsiCo ընկերությունը հետ է կանչել Mountain Dew հյութի գովազդը ռասիզմի մեջ մեղադրանքների պատճառով:

Հոլովակում պատկերվում է դրվագ ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանները ծեծված եւ հենակներով շարժվող կնոջից փորձում են պարզել, թե ով է հանցագործը` 5 աֆրոամերիկացիներից որեւէ մեկը, թե Ֆելիցիա անունով այծը: Այծը կնոջը «հրամայում» է լեզուն պահել ատամների տակ, եւ ահաբեկված կինը փախուստի է դիմում բաժանմունքից:

Ոստիկանն այդ ընթացքում անխռով Mountain Dew է խմում:

59 վայրկյան տեւողությամբ հոլովակը, որ ստեղծվել է ռեփեր Tyler-ի մասնակցությամբ, դարձել էր քննադատության առարկա` նշվելով, որպես «ամենառասիստական գովազդ»: PepsiCo-ն ներողություն է խնդրել` ընդունելով, որ այն իսկապես կարող է վիրավորական համարվել: