Մեկ մարդ զոհվել է, 33-ը բժշկական օգնության են դիմել քիմիական նյութեր տեղափոխող գնացքի վթարի արդյունքում, որը տեղի է ունեցել մայիսի 4-ին բելգիական Գենտ քաղաքի մոտ: Նախօրին հայտնել էին, որ վթարի արդյունքում հինգ մարդ է զոհվել:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Նիդեռլանդներից եկող գնացքի անցման ժամանակ: Մի քանի վագոն-ցիստեռներ շրջվել են, հրդեհ է բռնկվել եւ պայթյուն է որոտացել: Վագոնից դուրս են թափվել եւ բռնկվել ցիանիդ պարունակող թունավոր նյութեր:
Իշխանությունները վստահեցնում են, որ թունավոր նյութերը վտանգ չեն ներկայացնում առողջության համար: Միաժամանակ տեղի բնակիչներին, որոնցից մոտ հինգ հարյուրին տարհանել են, առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ:











